▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքսուալ աղջիկներ, կրքոտ պարեր և համբույրներ. Անտոնիո Բանդերասը վայելում է ամուրիի իր կյանքը

Արդեն տեղեկացրել էինք, որ Հոլիվուդի ամենաամուր ամուսնական զույգերից մեկը` Անտոնիո Բանդերասը և Մելանի Գրիֆիտը, որոշել էին բաժանվել ավելի քանի 18 տարվա պատմություն ունեցող համատեղ կյանքից հետո:

Եվ ահա, մինչ Մելանին վայելում է իր ազատությունը և փորձում է ուշքի գալ իր հետ կատարվածից, Անտոնիոն ժամանակ չի կորցնում և վայելում է ամուրիի իր կյանքը: Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել 54-ամյա իսպանացի մաչոյին հայտնի ակումբներից մեկում գեղեցիկ աղջիկների շրջապատում: Եվ դա բավական չէ, նույն օրը նրան նկատել են նաև հայտնի «L'Opera» ֆրանսիական ռեստորանում, որտեղ Բանդերասին ուղեկցել են երկու երիտասարդ և գեղեցիկ կառուցվածքով շիկահերներ:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ լուրեր էին տարածվել, որ զույգի ամուսնալուծության պատճառն ուկրաինուհի Նատալի Բեռնին է, ով իր մասնակցությունն է ունեցել «Անկառավարելիները 3» ֆիլմում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее