Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Նիրեդհազայի» դեմ կիսաեզրափակիչի խաղում։
Հայ ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշի» կազմում փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց խփել է հյուրերի հաղթական գոլն ու օգնել թիմին դուրս գալ Հունգարիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։