▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շախմատի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Բաթումում ընթացող շախմատի օլիմպիադայի 4-րդ տուրում հայկական թիմը մրցում էր Հունաստանի հետ: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց սև խաղաքարերով: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը:  5 ժամից ավել ձգված պարտիայում Հայկ Մարտիրոսյանն էլ հաղթեց մրցակցին: Հայաստան-Հունաստան 3-1:

 

 

Մեկնարկային տուրում տղամարդկանց ընտրանին 3,5-0,5 հաշվով հաղթեց Ճապոնիան, իսկ 2-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ: 3-րդ տուրում հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Թուրիքային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее