Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվում է շախմատային 43-րդ օլիմպիադան, որին Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց և կանանց հավաքականները։ 9-րդ տուրում կանայք հաղթանակ տոնեցին Իրանի ընտրանու նկատմամբ՝ 3։1 հաշվով։
Նշենք, որ ավելի վաղ տղամարդիկ հաղթեցին Հնդկաստանի ընտրանուն։