Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը բացեց չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը: Ապա հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Վաղը կայանալիք 2-րդ տուրում մեր հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի հետ, որն այսօր 3:1 հաշվով առավելության հասավ Ղազախստանի նկատմամբ:
Չինաստանը պարտության մատնեց Հունգարիային՝ 3,5:0,5. Հնդկաստան – Վրաստան եւ ԱՄՆ – Ուկրաինա հանդիպումներում գրանցվեցին ոչ-ոքիներ՝ 2:2: