Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղում: Ադամյանի ապաքինման համար կպահանջվի շուրջ 2 շաբաթ:
«Հոֆենհայմը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ 26-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին:
Հիշեցնենք, որ «Քյոլնի» դեմ խաղում Ադամյանը դարձել է գոլի հեղինակ և վաստակել է 11 մետրանոց հարված, որի շնորհիվ «Հոֆենհայմը» հաղթանակ է տարել 2:1 հաշվով: