Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է գերմանական ակումբի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Քվեարկության արդյունքում Սարգիսը հաղթել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ հավաքելով 83%։
Ադամյանը հոկտեմբերին «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 4 հանդիպման և 3 գոլի հեղինակ է դարձել՝ Բունդեսլիգայում երկու անգամ գրավելով «Բավարիայի» դարպասը, գավաթային խաղում էլ մեկ գոլ խփելով «Դույսբուրգին»։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի պաշտոնական կայքը «Հոֆենհայմի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին ճանաչել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: