Բունդեսլիգայի պաշտոնական կայքը «Հոֆենհայմի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին ճանաչել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
«Հոֆենհայմը» հայ ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ հաղթել էր Մյունխենի «Բավարիային»: Սարգիսը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Առաջնության պաշտոնական կայքը ֆուտբոլիստին նվիրված հոդված է ներկայացրել՝ անդրադառնալով Սարգսի ծննդավայրին, հայրենիքին և ֆուտբոլիային կարիերային:
«Ընդամենը երկու տարի առաջ Սարգիս Ադամյանը խաղում էր չորրորդ դիվիզիոնում: Այսօր Բունդեսլիգայում նա խփեց իր առաջին գոլը «Բավարիային»», - նշված է առաջնության Twitter-յան էջում: