▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սառը ցնցուղ» ակցիան հասավ Հայաստան

Աշխարհում գնալով ավելանում է «Սառը ցնցուղ» ֆլեշմոբի մասնակիցների թիվը։ Հայաստանը ևս անմասն չի մնացել այս նախաձեռնությունից:

Օրերս լուսանկարիչ Արթուր Վարդանյանը (Պապարացի) միացել է ֆլեշմոբին և մեկ դույլ սառը ջրով ցողվելու հրավեր արել Նազենի Հովհաննիսյանին, Ջուսին, Արտակ Վարդանյանին, Արա Կազարյանին և Մանուկ Ալեքսանյանին:

Նշենք, որ վերջիններս մարտահրավերն ընդունելու եւ այն կատարելու համար ունեն 24 ժամ։ «Սառը ցնցուղից» հրաժարվողները պետք է 100 դոլար և ավելի գումար փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее