▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շապեկոենսեն» պաշտոնապես հռչակվել է հարավամերիկյան գավաթի խաղարկության հաղթող

 

Картинки по запросу Шапекоэнсе"

vivaronews.am-ը գրում է. «Շապեկոենսեն» հռչակվել է հարավամերիկյան ակումբային 2-րդ ամենահեղինակավոր մրցաշարի՝ «Կոպա Սուդամերիկանա-2016»-ի հաղթող: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Իվան Տոցցոն: Հիշեցնենք, որ «Շապեկոենսեի» ֆուտբոլիստների և աշխատակիցների մեծ մասը դարձել էին ավիաաղետի զոհ, երբ մեկնում էին Կոլումբիա՝ մասնակցելու մրցաշարի եզրափակիչ խաղին:

««ԿՈՆՄԵԲՈԼ»-ը հաստատել է, որ «Շապեկոենսեն» անվանվել է մրցաշարի հաղթող: Բացի այդ, ակումբը կստանա նաև 2 մլն դոլլար պարգևավճար: Ամեն ինչ որոշված է: Չգիտեմ՝ կլինի՞ պարգևատրման արարողություն, թե՝ ոչ:

Մենք աջակցություն ենք ստացել ՖԻՖԱ-ի անդամ բոլոր ֆեդերացիաներից, նաև՝ Չապեկոյի բնակիչներից: Մենք կսկսենք թիմի վերակազմավորումը: Մարդկանց անհրաժեշտ է ֆուտբոլը, Չապեկոյի բնակիչներն այն շատ են սիրում: Մենք չպետք է կանգ առնենք»,- ասել է Տոցցոն TV Globo-ի եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее