Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրության կենտրոնում, որոնք մտադիր են հնարավորինս շատ փորձառու ֆուտբոլիստների հրավիրել այս երկրի առաջնություն։
Այս մասին հայտնում է Calciomercato-ի իտալական հրատարակությունը։
Թե արաբական որ ակումբն է հետաքրքրված Մխիթարյանով, չի նշվում։ Բացի հայ ֆուտբոլիստից, սաուդցիները հետաքրքրված են նաև «Ինտերի» մեկ այլ խաղացողի՝ Մարսելո Բրոզովիչի ծառայություններով։
Հրատարակությունը գրում է նաեւ, որ Սիմոնե Ինձագին հույս ունի Մխիթարյանին պահել թիմում։