Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է այն տեղեկությունը, որ հայ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
««Մանչեսթերը» չի ստորագրի Սանչեսին, քանի Մխիթարյանը չի համաձայնել տեղափոխվել «Արսենալ»: Միկին դեռ որոշում չի կայացրել:
Նա միայն լավ մտածելուց հետո որոշում կկայացնի: Միկին ունի 2,5 տավա պայմանագիր, այնպես որ, միայն ինքը գիտի, թե որ տարբերակն է իր համար ավելի հարմար:
Սանչեսը կլինի Մխիթարյանի գործարքի մի մասը, այլ տարբերակ չի կարող լինել»,- հայտարարել է Ռայոլան՝ նշելով, որ ոչ թե Մխիթարյանն է Սանչեսի գործարքի մաս, այլ՝ հակառակը:
Աղբյուր՝ blog.168.am