▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շալանդի թիմը հայրենիք կվերադառանա առանց միավոր վաստակելու

«Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Ամբողջ հանդիպումն անցավ դաշտի տերերի խաղային առավելությամբ և ավարտվեց  նվազագույն 1:0 հաշվով:

Հանդիպման միակ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:  72-րդ րոպեին մեր պաշտպաններից Տարոն Ոսկանյանի մանկական սխալից հետո պորտուգալացին հեղինակեց իր 52-րդ գոլը Պորտուգալիայի ընտրանու կազմում:

Շալանդի թիմը  հայրենիք կվերադառանա առանց միավոր վաստակելու և տարին կավարտի առաջին խմբի վերջին հորիզոնականում:

Խմբում կայացած երկրորդ խաղում Դանիացիները 3-1 հաշվով հաղթել են Սերբիայի հավաքականին և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее