▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի տարվա մարզուհին հայազգի Յանա Եգորյանն է

Սուսերամարտիկ Յանա Եգրոյանը, որը այս տարի Ռիոյում կայացած Օլիմիպիական խաղերում հռչակվեց կրկնակի չեմպիոն, հաղթել  է Ռուսաստանի ազգային մրցանակաբաշխության «Լավագույն մարզուհի» անվանակարգում:

Պարգևատրման պաշտոնական արարողությունը կայացել է չորեքշաբթի Մոսկվայում: Միջոցառմանը ներկա են գտնվել Ռուսաստանի ֆեդերացիայի ֆիզիկական, սպորտի հարցերով փոխնախագահ Վիտալիյ Մուտկոն և Ռուսաստանի սպորտի նախագահ Պավել Կոլոբկովը:

Յանա Եգորյանի հետ այս կոչման համար պայքարում էին նաև Ալյա Մուստաֆինան և Մարգարտիա Մամունը:

Աղբյուրը՝ vivaronews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее