Ռուսաստանի սպորտի նախարար, ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն ցմահ որակազրկվել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից:
Գործադիր կոմիտեի որոշմամբ, որակազրկել է նաև Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկվելով 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
ՄՕԿ-ի նման որոշում կայացրել է հիմք ունենալով Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրազեկիչ, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի վկայություններն են, պրոֆեսոր Մաքլարենի զեկույցը եւ պրոֆեսոր Շամպոդի ուսումնասիրությունները: Դրանց համաձայն Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր:
Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոպինգի հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկներին թույլ կտրվի մասնակցել չեզոք՝ սպիտակ դրոշով:
Բացի դա Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն տուգանվել է 15 միլիոն դոլարով: