Անի Մարգարյանն իր բլոգում գրել է, որ հոկտեմբերի 13-ին՝ ուշ երեկոյան, ռուսական սպորտային լրատվակայքերը հաղորդել են, որ Բաքվի ՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում ՌԴ ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին ստիպում են պատասխանել Հայաստանի ու հայերի հետ փոխառնչություն ունենալու թեմային վերաբերող հարցերի:
Օրինակ՝ «Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան», «Ինչո՞վ եք զբաղվում կյանքում», «Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում եղած ժամանակ», «Ի՞նչ կապեր ունեք Հայաստանի հետ»:
Հարցաքննման են ենթարկվում մասնավորապես այն ռուս երկրպագուները, որոնց անձնագրերում նշված է Հայաստան կատարած այցի մասին: Այդպիսի մի ռուս ֆուտբոլասերի հարցաքննումից հետո նույնիսկ լուսանկարել են, որից հետո միայն բաց են թողել:
Նշեմ, որ համանման հարցաքննում, առավել ևս լուսանկարում կատարելու համար պետք է լուրջ հիմքեր լինեն, այլապես սա օրենքից դուրս է:
Հիշեցնեմ, որ Ռուսաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ին:
Աղբյուրը՝ www.animargaryan.org