ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Armenia TV-ի «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ հայտարարել է.
«Հայաստանի հավաքականը արդեն այնպիսի հեղինակություն է վայելում աշխարհում, որ մեր ընտրանու հետ խաղալու համար այլ երկրների ֆեդերացիաներ վճարում են մեզ: Ռուսաստանի, Գերմանիայի և Ալժիրի հավաքականները վճարել են Հայաստանի ընտրանուն, որպեսզի իրենց հետ հանդիպում անցկացնենք: Այլևս չկա այն մտածելակերպը, որ մենք երազում ենք, որ ուժեղ հավաքականները մեզ հետ խաղան: Կարծում եք Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը, Գերմանիայի ֆուտբոլային միությունը չի՞ հասկանում, որ Հայաստանը ուժեղ հավաքան է և 150 հազար եվրո է վճարում մեր ընտրանու հետ խաղալու համար», -ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի հետ խաղալու համար Գերմանիան մեզ վճարել է 150 հազար եվրո
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet