▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

 Ռուբեն Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: Բաթումիում ավարտված մրցաշարի +109 կգ քաշային կարգի պայքարում նա 3-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի 440 կգ-ով:  Ռուբենը պոկում վարժությունում 5-րդն էր (195 կգ), հրումում փոքր արծաթ նվաճեց (245 կգ):

 

 

 

 

 

 

 

Այս քաշային կարգում էր նաեւ օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Նա 5-րդ տեղը զբաղեցրեց (422 կգ): Պոկում վարժությունում նա փոքր բրոնզ նվաճեց 200 կգ-ով: Հրում վարժության նրա 2-րդ մոտեցումը չստացվեց, 3-րդից չկատարեց վնասվածքի պատճառով:

Չեմպիոն դարձավ անվիճելի առաջատար, օլիմպիական չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 478 կգ-ով:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր երկամարտի 427 կգ արդյունքով 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը 377կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее