Սաուդյան Արաբիայի առաջնության 19-րդ տուրում «Ալ Նասրը» 4:1 հաշվով պարտության է մատնել «Ալ Թաավունին»։ «Ալ Նասրի» չորրորդ գոլն ավելացված ժամանակում խփել է 38-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2023թ․ աշխարհի լավագույն ռմբարկուն է՝ 54 գոլ։ Հաջորդ տեղերում են Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Հարի Քեյնը (52 գոլ), ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (52 գոլ) և «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը (50 գոլ)։ |
Ռոնալդուն տարվա ընթացքում խփած 54 գոլով դարձավ աշխարհում լավագույնը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet