Ռոնալդուն ներկայացրել է իր սեփական սոցիալական ցանցը
Մադրիդի Ռեալի եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդոն ներկայացրել է իր սեփական սոցիալական ցանցը, որը կոչվում է Viva Ronaldo: Ֆուտբոլի երկրպագուները այդ պորտալում կկարողանան շփվել միմյանց հետ , ինչպես նաեւ ծանոթանալ իրենց կուռքի վերջին նորություններին: Ռոնալդոն խոստացել է երկրպագուներին, որ թույլ կտա ժամանակ առ ժամանակ շփվելու իր հետ, այդ պորտալի միջոցով:
Գրանցվելը կայքում անվճար է: Ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնակցել տարբեր վիկտորինաների և հաղթել տարբեր մրցանակներ , այդ թվում համազցեստ Ռոնալդոի ստորագրությունով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet