Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր առաջին մեկնաբանությունն է տվել Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելուց հետո։
««Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հետո մենք փոխադարձ որոշման ենք հանգել՝ խզելու պայմանագիրը։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» և երկրպագուներին: Կարծես թե, ժամանակն է նոր մարտահրավերի: «Մանչեսթեր Յունայթեդին» ամենալավն եմ մաղթում»,- սոցցանցում Ռոնալդուի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդը» այսօր՝ նոյեմբերի 22-ին է հայտարարել Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 37-ամյա ֆուտբոլիստը լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում հրապարակայնորեն քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը, ղեկավարությունը և քաղաքականությունը։