«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլ խփելուց հետո խաչակնքել է, ինչով խախտել է Սաուդյան Արաբիայի օրենքը։ Երկրում արգելված է հանրության առաջ քրիստոնեական ժեստերի ցուցադրումը։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ պորտուգալացին կարող է ձերբակալվել ու արտաքսվել։ Իսկ նման դեպքեր այս երկրում արդեն եղել են։ Նման խնդրի է բախվել նաև «Ալ-Նասրի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Խուան Պաբլո Պինոն, ով առևտրի սրահում հայտնվել էր կարճաթև շապիկով, որը չէր ծածկում Հիսուս Քրիստոսին պատկերող դաջվածքը։
Ռոնալդուն նախկինում խախտել է տեղական օրենքները, սակայն աստղի համար, ըստ ամենայնի, զիջումների են գնացել: