Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոնալդուն կշարունակի հանդես գալ Սաուդյան Արաբիայի առաջնությունում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պորտուգալացու վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նոյեմբերին կողմերը խզել էին պայմանագիրը սկանդալային հարցազրույցից հետո, որը Ռոնալդուն տվել էր լրագրող Պիրս Մորգանին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։