«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 20-ին մասնակցեց Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը (1-0)։ Այս մասին գրում է Armsport.am-ը։ Իսլանդացիների հետ խաղում Ռոնալդուն պորտուգալացիների մեկնարկային կազմում էր։ Հարձակվողի համար այս խաղը 200-րդն էր ազգային հավաքականի համար, ինչը համաշխարհային ռեկորդ է։ Դրա շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հանդիպումից առաջ նրան տրվել է վկայական՝ որպես աշխարհում առաջին ֆուտբոլիստ, որը 200 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Պորտուգալացի ֆուտբոլիստին ամենամոտ հետապնդողը Քուվեյթից Բադր Ալ-Մութավան է։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 196 հանդիպում։ Նշենք, որ 38-ամյա Ռոնալդուն ռեկորդակիր է նաև ազգային հավաքականների կազմում գոլերի քանակով։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա խփել է 123 գոլ։ |
Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet