Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի նորեկ, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որը հունվարի 27-ին դարձավ 29 տարեկան, ծննդյան արարողությունը նշել է Ռիադում գտնվող հայկական «Լավաշ» ռեստորանում:
Ջորջինան ծննդյան արարողությունը նշել է ընտանեկան միջավայրում: Մոդելը լուսանկարներ է հրապարակել արարողությունից:
Ծաղիկների շքեղ փնջերը, եռահարկ տոնական տորթն ու տոնական/անվանական ճաշացանկն ինքնատիպ կերպով զարդարել են արարողությունը:
Ռիադում գտնվող «Լավաշ» ռեստորանի ինստագրամյան էջն էլ տեսանյութ է հրապարակել Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան օրվա խնջույքից:
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Սկզբնաղբյուրն՝ այստեղ