Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը խոսել է իր հաճախորդի հրաժարագնի մասին, տեղեկացնում է Football Espana-ն:
- Ռոնալդուի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո: Վստահ եմ, որ Ռոնալդուն կգերազանցի իր իսկ ռեկորդը (60 գոլ), եթե առողջական խնդիրներ չունենա: Նրա համար անհնարին ոչինչ չկա, և նա կփորձի շարունակել ավելացնել մինչ իր կարիերայի ավարտը:
Նկատեք, որ Ռոնալդուն հարձակվողական ոճի կիսապաշտպան է, այլ ոչ թե հարձակվող: Նրա վիճակագրությունն ուղղակի խենթացնում է: Նա մրցակցի դարպասապահին մոտ չի խաղում, և նրան ջանք ու եռանդ է պետք վերջինիս մոտ հասնելու համար: Բոլորն էլ տեսնում են, որ Ռոնալդուն ֆենոմեն է,- հայտարարել է գործակալը: