Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն սոցցանցերի իր էջում հայտարարել է, որ քրիստոնեություն է ընդունել։
«Այսօր յուրահատուկ օր է։ Ես մկրտվել եմ։ Դեռ մանկուց քրիստոնեական հավատքը եղել է իմ կյանքի հիմնական մասը, թեև ես մկրտված չէի: Հաղորդությամբ ես ինձ իսկապես վերածնված եմ զգում որպես Աստծո զավակ՝ նոր, ավելի գիտակից ․․․ Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ իմ կամքով հետևելու բարության ուղուն՝ հավատալով Հիսուսի սիրուն»,- գրել է Ռոնալդոն։
Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն է եղել 1994 և 2002 թվականներին։ Նա նաև Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող է և օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր: