Իտալական «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած եզրափակիչում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ։
Հռոմեական թիմի գոլը 32-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով։
Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի 2-րդ եվրագավաթն է նվաճում:
Հիշեցենք, որ 2017 թվականին 33-ամյա ֆուտբոլիստը, կրկին Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող: