Մոսկվայի Դինամոյի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ցավում է, որ չի կարողացել հանդիպել լեգենդար դարպասապահ Լև Յաշինի հետ, տեղեկացնում է Спорт-Экспресс-ը:
- Ցավոք` չկարողացա հանդիպել Լև Իվանովիչի հետ: Ցանկանում եմ ընդգծել, որ նա ինձ համար միշտ էլ օրինակ է եղել: Յաշինը համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է եղել: Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս այն թիմում, որտեղ ժամանակին նա է հանդես եկել:
Նրան տեսել եմ միայն տեսագրությունների շնորհիվ: Միշտ էլ ապշեցրել են նրա տեսանյութերը: Եթե հանդիպման հնարավորություն ունենայի, անպայման խորհուրդ կհարցնեի: Լև Յաշինի խորհուրդն ինձ համար հարստություն է,- հայտարարել է Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ այսօր Լև Յաշինը կդառնար 85 տարեկան: