▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեալը ջախջախեց գործող չեմպիոնին. «Բավարիա» 0:4 «Ռեալ»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մյունխենի Բավարիան սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մադրիդի Ռեալին:

Պեպ Գվարդիոլայի սաները Մադրիդում պարտվել էին 1-0 հաշվով և այսօր պետք է ցուցադրեին իրենց լավագույն խաղը: Սակայն ևս մեկ անգամ ապացուցվեց, որ տիկի-տական արդեն սպառել է իրեն:

Ինչպես և Մադրիդում, հանդիպումն անցավ Բավարիայի տարածքային առավելությամբ: Սակայն Կառլո Անչելոտիի ապավինած ֆուտբոլը հիանալի կերպով արդարացրեց իրեն: Առաջին խաղակեսում արքայական ակումբն ուղղակի ջախջախեց իր կտրուկ հակագրոհներով և կարողացավ միանգամից երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Նախ 16-րդ րոպեին Ռամոսը բացեց խաղի հաշիվը, ապա 4 րոպե անց իսպանացին արդեն երկու գոլի առավելություն պարգևեց իր թիմին: 34-րդ րոպեին էլ Կրիշտիանու Ռոնալդուն ջախջախիչ դարձրեց առավելությունը:

Երկրորդ խաղակեսում Բավարիան մեծացրեց ճնշումը Ռեալի նկատմամբ, սակայն այդպես էլ թիմը չկարողացավ գոլ հեղինակել: Խաղավերջում էլ դաշտի տերերը բաց թողեցին ևս մեկը, դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն:

Բավարիա-Ռեալ Մադրիդ՝ 0-4

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее