«Ռեալ Սոսյեդադի» հաղորդակցությունների տնօրեն Լուիս Արկոնադան խոսել է ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է Sport24-ը։
«Արսենը դեռ հիվանդ է, դեռ չի ապաքինվել, բայց ոչ մի սարսափելի բան չկա։ Նա պատրաստ կլինի՞ «Ռեալի» դեմ խաղին։ Ով գիտի»,- ասել է Արկոնադան:
Սեպտեմբերի 5-ին տեղեկություն էր տարածվել, որ Արսեն Զախարյանը բաց է թողել մարզումը։
Հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոսյեդադը» կանցկացնի սեպտեմբերի 17-ին «Ռեալի» դեմ խաղում: