▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեալ Սոլտ Լեյքը» ոչ-ոքի խաղաց. Յուրա Մովսիսյանը՝ գոլի հեղինակ

MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ 2:2 խաղաց «Պորտլենդ Տիմբերսի» հետ:

Տանտերերի կազմում խաղին մասնակցեցՅուրա Մովսիսյանը, որը դարձավ գոլի հեղինակ՝ 70-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը: Յուրան մրցակցի դարպասը գրավեց 11 մետրանոցից, որն, ի դեպ, հենց ինքն էլ վաստակեց:

Ջեֆ Կասարի սաները վաստակած 24 միավորով զբաղեցնում են Արևմտյան կոնֆերենցիայի 3-րդ հորիզոնականը:

«Ռեալ Սոլթ Լեյք» - «Պորտլենդ Տիմբերս» 2:2

Գոլերը՝  Մարտինես 18՛, Մովսիսյան 70՛ 11մ  - Ադի 29, Մելանո 44՛

Նյութի աղբյուր՝ ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее