ՔՊ-ական նախկին պատգամավոր, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը Արցախում սահմանային լարված իրավիճակի ֆոնին ֆեյսբուքյան գրառում է արել՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակի մասին։
«Սահմանից եկող վատ լուրերի ֆոնին նշեմ, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթում է Հնդկաստանի երկրորդ հավաքականին ու վեց տուրից հետո հանգստի է մեկնում միանձնյա առաջատարի կարգավիճակով։ Վաղը հանգստյան օր է մրցաշարում։ Գաբրիել Սարգսյանը պարտվեց, սակայն Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեցին»։
Նշենք, որ Արտակ Մանուկյանը նախ խմբագրել է գրառումը, հետո քննադատական մեկնաբանություններից հետո ջնջել եւ նոր հրապարակում արել:
Դիտեք նաև՝