Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը
Այս մասին հայտնում է CBC-ի լոսանջելեսյան կայանի կայքը։
Բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում:
Ռադարի տվյալների համաձայն՝ ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդել քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:
Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:
Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց մեջ է նաև մարզիկի 13-ամյա դուստրը՝ Ջիաննա Մարիա-Օնորեն:
Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ վթարի պահին Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգ չեմպիոնական տիտղոսների է արժանացել: