▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականությունը և արվեստը միախառնելը սխալ է. Պուգաչովան նամակ է գրել Պուտինին

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ ձևով Պուգաչովան իր աջակցություն է հայտնել ռուս երգիչ Անդրեյ Մակարևիչին: Ըստ երգչուհու` Մակարևիչը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունք ունի: Եվ այդ պատճառով նրան քննադատելը, ավելին` պետական մրցանակներից զրկելը սխալը է, քանի որ նա այդ մրցանակներին արժանացել է իր արվեստի, ոչ թե քաղաքական գործունեության համար:

Պուգաչովան նաև ընդգծել է, որ քաղաքականությունը և արվեստը միախառնելը սխալ է, նույնիսկ, եթե տվյալ անձնավորության մտքերը հակադարձում են հասարակական կարծիքին:

Նշենք, որ Պուգաչովայի կոչին միացել են նաև այլ հանրային մարդիկ. Աննա Տերեշկովան, Լիա  Ախեդջակովան, Իրինա Պրոխորովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее