Ես ակումբը ստացել եմ առանց որեւէ գումարի եւ պատրաստ եմ առանց գումարի էլ հանձնել, փոխանցել: Ակումբն ունի որոշակի գույք, սեփականություն, որոնք ունեն շուկայական գին: Վաճառք ասելով՝ նկատի ունեմ դա:
Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Սեպտեմբերի 18-ին Արթուր Սողոմոնյանը հայտարարեց ակումբը վաճառելու որոշման մասին: Հայտարարության մեջ ակումբի սեփականատերը մանրամասնեց, որ վաճառում է ոչ թե ակումբն ամբողջ ենթակառուցվածքներով, այլ միայն բարձրագույն խմբի թիմը, ինքը շարունակում է ղեկավարել «Փյունիկի» ակադեմիան, պահպանում է մանկապատանեկան թիմերը: