Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։
Երեւանյան թիմի երրորդ գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց Կովալենկոն։
Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով։
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի «Օրդաբասիի» եւ Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժի» դիմակայության հաղթողը։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Դիֆերդանժը»։