«Փյունիկը», դարպասապահի անփութության հետևանքով, Բրատիսլավայում պարտվեց «Սլովանին»՝ 1:2 հաշվով։ «Սլովանը» 84-րդ եւ 85-րդ րոպեներին երկու գոլ խփեց եւ հասավ հաղթանակի։ Աչքի ընկան վրացի պաշտպան Գուրամ Կաշիան ու վենեսուելացի հարձակվող Էրիկ Ռամիրեսը։ Մինչ այդ, 64-րդ րոպեին խաղի հաշիվը 11-մետրանոցից բացել էր «Փյունիկի» մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Դիտեք նաև՝
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանից» կրած պարտությունը Եվրոպայի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի արտագնա խաղում։
«Շնորհավորում եմ «Սլովանին»: Չէի ասի, թե նրանք պատահական հաղթեցին։ Երկու թիմերն էլ տակտիկապես պատրաստ էին այս խաղին եւ բարձ մոտիվացիա ունեին։ Խաղից առաջ ասել էի, որ եթե հաջողությունը մեզ ժպտա, կհաղթենք։ Այս խաղում որոշ հատվածներում ունեցանք կենտրոնացվածության կորուստ, անհատական սխալներ։ Մենք կարողանում ենք արժանիորեն պարտվել։ Ցավում եմ միայն, որ մեր ժողովուրդը եւ երկրպագուները արժանի չէին տխրության։ Խոստանում եմ, որ նոյեմբերի 3-ին կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերադարձնենք նրանց տրամադրությունը»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
«Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող շվեյցարական «Բազելը», որը 2:2 հաշվով խաղաց Լիտվայի «Ժալգիրիսի» հետ։ «Փյունիկը» 6 միավորով երրորդ տեղում է։
Վերջին տուրում «Փյունիկը» նոյեմբերի 3-ին կընդունի «Բազելին» եւ հաղթանակի դեպքում՝ կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր։