Կատալոնական «Բարսելոնա»-ի իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն շնորհավորական տեսաուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին՝ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ։
«Ողջույն, իմ ընկեր Նիկիտա Սիմոնյան: Շնորհավորում եմ 95-ամյակի կապակցությամբ: Հուսով եմ՝ հիանալի օր կունենաք Ձեր ընկերների ու շրջապատի հետ: Գրկախառնություններ եմ ուղարկում Իսպանիայից: Լավ օր եմ մաղթում»,- տեսաուղերձում ասել է նա, որը հրապարակել է Ռուսաստանի ազգային հավաքականի թվիթերյան միկրոբլոգը: