Երևանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի «Կալմարին»: Այդպիսով, «Փյունիկը» դարձավ Հայաստանի առաջին թիմը, որը եվրոգավաթային խաղերում տարավ չորս անընդմեջ հաղթանակ: Առաջին փուլում փյունիկցիները վստահ անցել էին էստոնական «Նարվա Տրանսին»՝ 2:0, 3:0, իսկ «Կալմարի» հետ առաջին խաղում հաղթել էին 2:1 հաշվով:
Նշենք, որ հանդիպման հաշիվը բացեց Արտակ Դաշյանը՝ կիսադաշտից կատարած անհավանական հարվածով, ապա Հովհաննես Հարությունյանը կրկնապատկեց առավելությունը, իսկ Կալմարը հանդիպման վերջնամասում խփեց իր միակ գնդակը։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» կհանդիպի «Բոդյո Գլիմտ» Նորվեգիա - «Բոհեմիանս» Չեխիա զույգի հաղթողի հետ: Այդ փուլի խաղերը կկայանան օգոստոսի 10-ին և 17-ին:
Նշենք, որ հայկական չորս թիմերից պայքարը շարունակելու է միայն «Փյունիկը»՝ «Ալաշկերտը», «Ուրարտուն», «Արարատ Արմենիան» ցավալի պարտություն են կրել։
Դիտեք նաև՝