Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որի կազմում անցած մրցաշրջանն անցկացրեց վարձակալությամբ։ Նրա տրանսֆերն այլեւս չի պատկանում Լոնդոնի «Արսենալին»։
«Արսենալի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև կնքված պայմանագիրը երկկողմանի խզելու վերաբերյալ, որը հնարավորություն կընձեռի հայ կիսապաշտպանին պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։
«Ուրախ եմ հայտարարել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի միլիոնավոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ։ Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ ակումբ բերելու եւ ինձ վստահելու համար։
Հիմա սկսում եմ պատրաստվել նոր մարտահրավերի եւ Ա Սերիայում երկրորդ տարվա արկածին։
Ես սիրում եմ Հռոմը, այս ակումբը եւ երկրպագուներին։ Բոլոր ջանքերս կգործադրեմ մեր նպատակներին հասնելու համար»,- ֆեյսբուքում գրել է Հենրիխ Մխիթարյանը։