▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարուհի VARDA-ն շուտով կգա Երևան և կնկարահանվի «Ֆուլլ հաուս» սիթքոմում

Pole Dance-ի աշխարհի չեմպիոն, հայուհի VARDA-ն հոկտեմբերի 14-ից 19-ը ընկած ժամանակահատվածում լինելու է Երևանում: Ըստ խոսակցությունների` պարուհին էպիզոդիկ դերով մասնակցելու է «Ֆուլլ հաուս» սիթքոմի նկարահանմանը: Լուրերի իսկությունը և այլ մանրամասներ ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ:

Asekose.am-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը հաստատեց լուրերը` ասելով, որ VARDA-ն և իր պրոդյուսերը ցանկություն են հայտնել նկարահանվել հայկական հաղորդումներից մեկում:

«Առաջարկն արվել է անձամբ ինձ, և որոշում է կայացվել, որ շատ լավ կարող է լինել, երբ նա մասնակցի հենց «Ֆուլլ հաուս»-ում»:

Այն հարցին, արդյո՞ք մտավախություն չկա, որ նրա մասնակցությունը կարող է դրական չդիտարկվել հասարակության կողմից, վերջինս պատասխանեց, որ դրա մասին նա անգամ չի էլ մտածել:

«Անձնականը պետք չէ կապել սերիալում խաղալու հետ, քանի որ դա մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի: Նա սերիալում չի մարմնավորելու ինչ-որ կերպար, այլ հանդես է գալու մի քանի էպիզոդում, որպես VARDA»,-իր խոսքը եզրափակեց սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:

 

Հեղինակ`

Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее