▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզը միայն տոն չէ, իսկ տոնն էլ միայն Փարիզում չէ...

 

Ինչպիսին են հայ զբոսաշրջիկների մասին ինչպիսի կարծիք ունեն Փարիզի հյուրանոցների ու թանգարանների աշխատակիցները: Այս հարցը  մենք ուղղեցինք Ֆրանսիայի Արտգործնախարարության Տուրիզմի վարչության  .... ընկերության`   Ռուսաստանի և ԱՊՀ-ի պատասխանատու  Ինեսա Կոնոլապովային: Կան ընդհանրապես ռուսախոս զբոսաշրջիների մասին արձագանքներ, որոնք , պետք է  ասել, ավելի ու ավելի դրական են դառնում: Եթե 90-ականներին հյուրանոցների տերերը մտածում էին տուրօպերատորների հետ պայմանագիր կնքել, թե ոչ, այժմ նման հարց չկա... Որքան շատ Հայաստանից զբոսաշրջիկներ այցելեն Ֆրանսիա, մեր ֆրանսիացի գործընկերներից ավելի շատ արձագանքներ կլսենք: 
Փարիզը Ֆրանսիայի դարպասներն է, սակայն զբոսաշրջության արժեքները նաև Փարիզից դուրս են և Հայաստանից այցելողները պետք է նաև ֆրանսիական այլ քաղաքներ մեկնեն, որպեսզի բացահայտեն Ֆրանսիան իր բոլոր գույներով  ու զբոսաշրջության տարբեր ուղղություններով` լեռնադահուկորդային հանգստավայրեր, գոլֆի դաշտեր, գինեգործություն, թանգարաններ ու մշակութային փառատոններ: Ֆրանսիան  զբոսաշրջիկների հոսք ակնկալում է հատկապես 2016-ին, երբ երկրում անցկացվելու է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:  Ընկերությունը  դրանից առաջ էլ շարունակելու է ԱՊՀ զբոսաշրջիկներիին ներկայացնել Ֆրանսիա այցելելու առավելությունն ու կարևորոթյունը` զբոսաշրջության տեսանկյունից: Հայաստանում գրասենյակ բացելու նպատակ չկա, սակայն ակնկալվում է հայ  տուրօպերատորների  ու զբոսաշրջության մասին գրող լրատվամիջոցների հետ համագործակցության ակտիվացում: Ի դեպ, առաջիկա ամիսներին նաև Հայաստանում ֆրանսիայի դեսպանատունն է մտադիր ակտիվացնել զբոսաշրջության խթանման քայլերը` դեսպաանատան կայքում բացելով հայերեն ու ֆրանսերեն բաժին` Ֆրանսիան սպասում է քեզ վերնագրով :

«Ինչպիսի՞ն են հայ զբոսաշրջիկների մասին փարիզեցիների կարծիքներն, ինչպիսի՞ արձագանքներ ունեն Փարիզի հյուրանոցների ու թանգարանների աշխատակիցները Հայաստանից ժամանածների վերաբերյալ» ,- այս հարցն  Asekose.am-ն ուղղեց Ֆրանսիայի տուրիզմի զարգացման ԱՏՈՒ ՖՐԱՆՍ գործակալության ԱՊՀ –Ռուսաստան բաժնի տնօրեն՝ Ինեսա Կորոտկովային: Նրա խոսքով կան ընդհանուր`  ռուսախոս զբոսաշրջիկների մասին արձագանքներ, որոնք , պետք է  ասել, ավելի ու ավելի դրական են դառնում. «Եթե 90-ականներին հյուրանոցների տերերը մտածում էին տուրօպերատորների հետ պայմանագիր կնքել, թե ոչ, այժմ նման հարց չկա... Որքան շատ Հայաստանից զբոսաշրջիկներ այցելեն Ֆրանսիա, մեր ֆրանսիացի գործընկերներից ավելի շատ արձագանքներ կլսենք: Փարիզը Ֆրանսիայի դարպասներն է, սակայն զբոսաշրջության արժեքները նաև Փարիզից դուրս են և Հայաստանից այցելողները պետք է նաև ֆրանսիական այլ քաղաքներ մեկնեն, որպեսզի բացահայտեն Ֆրանսիան իր բոլոր գույներով  ու զբոսաշրջության տարբեր ուղղություններով` լեռնադահուկորդային հանգստավայրեր, գոլֆի դաշտեր, գինեգործության բացահայտումներ, մշակութային փառատոններ»,-նշել է Ինեսա Կորոտկովան:

Ֆրանսիան  զբոսաշրջիկների հոսք ակնկալում է հատկապես 2016-ին, երբ երկրում անցկացվելու է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:  Ընկերությունը  դրանից առաջ էլ շարունակելու է ԱՊՀ զբոսաշրջիկներիին ներկայացնել Ֆրանսիա այցելելու զբոսաշրջային առավելութունը:

Ֆրանսիայի տուրիզմի զարգացման ԱՏՈՒ ՖՐԱՆՍ գործակալությունը Հայաստանում գրասենյակ բացելու նպատակ չունի, սակայն ակնկալվում է հայ  տուրօպերատորների  ու զբոսաշրջության մասին գրող լրատվամիջոցների հետ համագործակցության ակտիվացում:

Ի դեպ, առաջիկա ամիսներին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն է մտադիր ակտիվացնել զբոսաշրջության խթանման քայլերը` դեսպանատան կայքում բացելով հայերեն ու ֆրանսերեն բաժին` «Ֆրանսիան սպասում է քեզ»  վերնագրով:

Իսկ ստորև ներկայացվող տեսանյութը` փոքրիկ ու գեղեցիկ ակնարկ է բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր նախատեսում են այցելե Ֆրանսիա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее