Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի իր թիմը դառնա չեմպիոն: Արասը նաև բարձր է գնայատել իր թիմակից և հայրենակիս Յուրա Մովսիսյանի խաղը.
- Самый лучший из армян – это Юра Мовсисян , վիրավորական չէ՞ ձեզ համար, որ Սպարտակի երկրպագուները չեն երգում ձեր մասին,- հարցրել է լրագրողներից մեկը:
- Ինչի՞ց վիրավորվել, եթե նա իրոք թիմի լավագույն ֆուտբոլիստն է և միշտ գոլեր է խփում: Ինձ համար այնքան էլ կարևոր չէ լինել ամենասիրվածը: Համաձա՞յն եք, ես միշտ լինեմ թիմի վատագույն խաղացողը, իսկ թիմը դառնա չեմպիոն: Ես միայն կողմ եմ դրան,- լրագրողին համոզիչ կերպով պատասխանել է Արաս Օզբիլիսը: