Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան որոշում է կայացրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակել Էդուարդ Սահակյանին, 2-րդ մարզիչն է Սամվել Գևորգյանը, հավաքականի մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ oրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց: Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, որ իր հրաժարականը պայմանավորված է իր դեմ դավադրություն է կազմակերպելու հետ: