▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Մոուրինյոյին օգնել «ՄՅՈՒ»-ին դուրս բերել դժվարին շրջանից

vivaronews.am-ը գրում է. Բրիտանական The Sun-ը հաղորդում է, որ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի առաջին հատվածում «Մանչեսթեր Յունայթեդի» ունեցած դժվարությունները հաղթահարելու համար խորհրդակցել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ:

Շոտլանդացի լեգենդար մարզիչը Մոուրինյոյին խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել քննադատություններին ու հավատալ սեփական մեթոդներին: Պորտուգալացի մարզիչը մտավախություն է ունեցել, որ ձեռքից բաց է թողել թիմի կառավարումը, սակայն Ֆերգյուսոնը նրան վստահություն է հաղորդել:

Մոուրինյոն հարցրել է նաև, թե ինչպես լավագույնը ստանալ Մայքլ Քերիկից: Հենց դա է պատճառը, որ վերջին շրջանում մարզիչը ակտիվորեն օգտագործում է կիսապաշտպանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее