▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրուգվայի նախագահ. Սուարեսին տարեք հոգեբույժի մոտ, այլ ոչ թե որակազրկեք

Ուրուգվայի նախագահը քննադատել է ՖԻՖԱ-ին՝ Լուիս Սուարեսին չորս ամսով որակազրկելու համար:

-Լուիսն աղքատ ընտանիքից է և նրա գլխավոր ուժը ոտքերում է: Ավելի լավ է նրան տանել հիվանդանոց  և ցույց տալ հոգեբույժին: Ուղղակի աննորմալ է մի պահ մտածել, որ Սուարեսը չորս ամիս իրավունք չունի գնալ ստադիոն, շփվել իր թիմակիցների հետ, ակտիվ գործունեություն ծավալել ֆուտբոլում, վերջապես դուրս գալ խաղադաշտ: ՖԻՖԱ-ն չափազանց անարդար է գտնվել և դա մեծ սխալ է,- Մուխիկայի խոսքերը մեջբերում է Folha de Sao Paulo-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ 2014-ի խմբային փուլի Իտալիայի հետ խաղի ժամանակ Սուարեսը կծել էր Ջորջո Կելինիի ուսը: Սա երրորդ դեպքն էր ուրուգվայցու կարիերայի ընթացքում:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее