«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյաֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է հոլանդական «Այաքսի» կազմում, հանդես է եկելնաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», իսպանական «ՌայոՎալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկինվերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անցկիսապաշտպանը պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։