Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսական «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
53-ամյա մասնագետը բավական հարուստ մարզչական փորձ ունի․
Մինչ հայկական ակումբի հետ պայմանագիր կնքելը, Գրիգորյանը գլխավորում էր ռուսական «Տամբովը»(2019): Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։
Գրիգորյանը քիչ փորձ չունի նաև կանանց ֆուտբոլում․ 2018-ին նա գլխավորել է «ԲԿՄԱ» ՖԱ-ը(2018/19), իսկ ավելի վաղ՝ մարզչական կարիերայի սկզբում, աշխատել է կանանց «Էներգիա»(1999/2001), «Լադա»(2002-2005) ակումբներում, վերջինիս հետ բավական մեծ հաջողություններ գրանցելով. 3 անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, 2004-ին էլ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն: 2007-ից նա գլխավորել է Պերմի «Զվեզդա-2005»-ը, որը Գրիգորյանի գալով դարձավ կանանց ֆուտբոլի առաջատար ակումբերից մեկը: Այս ակումբի հետ հաղթել է ռուսական բոլոր առաջնություններում և հասել մինչև ՈւԵՖԱ-ի 2009թ. կանանց գավաթի եզրափակիչ:
Ավելի ուշ գլխավորել է «Անժին»(2017)
2015-2016-ին գլխավորել է «ՍԿԱ - Խաբարովսկը»
2015-ին աշխատել է այնպիսի ակումբերում, ինչպիսիք են «Տոսնոն» և «Պախտակորը». վերջինում Գրիգորյանը եղել է մարզիչ-խորհրդատու
2013-ին գլխավորել է «Մաշուկ-ԿՄՎ» ՖԱ-ը, ապա՝ «Լուչ-Էներգիան», ուր, ի դեպ, վերադարձավ նաև 2018-ին: 2014-ի ձմռանն ու գարնանը վլադիվոստոկյան թիմը մի շարք հաջողություններ գրանցեց՝ դարձավ ՖՆԼ-ի Գավաթի հաղթող` եզրափակչում հաղթանակ տոնելով Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ, ու դուրս եկավ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ (2014)
Որոշ ժամանակ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է «Խիմկին»(2011), որից հետո՝ Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիան»(2011/12)(ձմեռային դադարից առաջ զբաղեցրել է 3-րդ հորզոնականը ՖՆԼ-ում)
Աշխատել է որպես ավագ մարզիչ «Նիժնի Նովգորոդ» ակումբում: 2009-10-ին թիմը երկրի առաջին խմբում իր պատմության մեջ առաջին անգամ գրավել է 3-րդ տեղը:
«Ուրարտու» ՖԱ-ը ուրախ է տեսնել նման մասնագետի՝ որպես թիմի գլխավոր մարզչի, և վստահ է, որ նա նույնպես կօգնի թիմին՝ մեծ հաջողություններ ու հաղթանակներ գրանցել։