Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որ պաշտոնը լքել է հունվարի 12-ին, կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը․ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է լրագրող, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը․ թեմային անդրադարձել են նաև ուկրաինական կայքերը։
Պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հնարավոր է հայտարարվի առաջիկա օրերին։
Ուկրաինայի հավաքականը, Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ, անցկացրել է 15 հանդիպում, որոնցում տարել է 6 հաղթանակ, 7 անգամ ոչ-ոքի խաղացել և կրել 2 պարտություն։